Թումանյանը և ես …

12 Фев

Մի՞թե դժվար է…

Չէ՞ որ կյանքն ինչպես անսահման մեծ է, էնպես էլ փոքր է անսահման։ Եվ ահա ընդհանրապես ապրում են ավելի նեղ ու փոքրիկ կյանքերով։ Կա ազգային կյանք, պետական կյանք, դասակարգային կյանք, կուսակցական կյանք, ավելի- նեղ թայֆայական կյանք- թշնամու բանակների պես կանգնած իրար դեմ մինչև էն պստլիկ ես-ը… Էսպես էլ գնալով, գնալով էնքան է նեղանում ու նեղսոտանում, մինչև կտրում է մարդ արարածի ազատ շունչը ու բանն էնտեղ է հասնում, որ նույնիսկ իրար հարազատ մարդիկ զարմանում են, որ կարող են իրար կողքի կանգնել ու միասին ուրախանալ։
Ով ողորմելի ուրախություն, ինչքան ցավալի բաներ ես ասում դու…
Բայց մի՞թե ճշմարիտ է, էդքանն էլ չկա մեր մեջը։ Մի՞թե անկարելի է լինել առանձին կարծիքի ու համոզմունքի և հարգել իրար ու նույնիսկ միասին ուրախանալ։ Մի՞թե դեռ ժամանակը չի հասել, որ կարողանանք լինել ավելի լայն սիրտ, ավելի համբերատար, ավելի ներող ու սիրող, քան թե ենք։ Մենք շատ ենք քարացել չկամության ու չարակամության մեջ, շատ ենք ընտելացել ատելության մաղձի դառնությանը ու դարձել ենք ատելի. մի՞թե խորթ ու անմատչելի պիտի մնա մեզ սիրո պայծառ զգացմունքը, մի՞թե չենք կարող իրար մոտենալ, բարության աչքերով նայել իրար ու տեսնել իրար մեջ մեր լավ կողմերը, քանզի մարդ չկա, որ լավ կողմեր չունենա, ու էսպեսով էլ կյանքը դարձնել քաղցր ու սիրելի։
Մի՞թե դժվար է։

Ես

Մարդիկ անընդհատ բողոքում են կյանքից, նրանք մտածում են միայն վատի մասին` աչք փակելով կյանքի տված ամենաթանկ բաների վրա: Ինչու … Ես էլ եմ ինձ այդ հարցը բազմիցս տվել… Պատասխանն այն է, որ մարդիկ սովորել են` ամեն ինչում մտածել առաջնահերթ սեփական անձի մասին, շահերի, հետևանքների, դարձել են սառը քարեր, որոնց ես հանդիպում եմ փողոցներում, անգամ անձնական կյանքում: Բայց ինչու, մի՞թե դժվար է գնահատել այն, ինչ ունես, մի՞թե դժվար է ապրել, նրանով, ինչը քեզ մեծ ուրախություն է պատճառում` անտեսելով բոլորի կարծիքները, մի՞թե դժվար է հասկանալ, որ կյանքը մեկն է, մարդիկ մեկ անգամ են ապրում, վայելել ամեն մի պահը, գտնել վայրկյանը, ապրել երջանկությունը, այլ ոչ թե անսիրտների նման սպասել, «թե շաբաթվանից, երբ է գալու ուրբաթը, ամիսներից ` տոն օրերը, տարիներից ` ամառը, կյանքից ` երջանկությունը»: Բավական է մտածել ուրիշների կարծիքների մասին, ով ինչ է ցանկանում, ով ինչ է մտածում քո կյանքի մասին, պետք է սկսել անել այն, ինչ ուզում ես, այն ինչը քեզ երջանկացնում է, պետք է մարդիկ իրենք ստեղծեն իրենց երջանկությունը, իրենց կյանքը իրենք պետք է կառավարեն, այլ ոչ թե սպասեն … Կորցնեն, իսկ հետո սկսեն գնահատել …

Изображение

Оставьте комментарий